Լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են. բողոքի ակցիա

Իրադարձային 10.09.2020   12:23   38

Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիաներն են։

Բողոքողների շարքում են Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանց պահանջն է՝ պատկան մարմինները բանակցեն, որպեսի ՌԴ-ի հետ սահմանը բացվի, օրինական ճանապարհով հասնեն ՌԴ:

Կառավարության դիմաց են նաև հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողները, որոնք բողոքում են մաքսազերծման նոր գնային քաղաքականությունից, կանոններից: Երեկ նույնպես բողոքի ակցիա էին իրականացրել, հանդիպել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ:

«Հիմա մենք պահանջում ենք, խնդրում ենք մեր կառավարությունից՝ թույլ տալ մեկ տարի ժամանակ տալ աշխատել այնպես, ինչպես մինչև փոփոխություններն էին, այսինքնէ  1 կգ-ի համար նույն վճարը տանք, մինչև հասկանանք, թե  ոնց է լինում, նստենք, քննարկենք: Իրենք ասում են՝ միջազգային կամ ԵԱՏՄ կանոններով պետք է աշխատել, հատիկով մաքսազերծվի: ԵԱՏՄ անդամ երկրներից առնվազն Ռուսաստանը, Ղազախստանը, կիլոգրամով են անում մաքսազերծումը, Չինաստանից Մոսկվա՝ 3,5 դոլար է, Թուրքիայից Մոսկվա՝  2,5 դոլար: Այդ դեպքում ինչո՞ւ է երկակի ստանդարտ: Ասում են՝ բերենք հավասար դաշտ լինի, բայց հավասար դաշտ չի լինում»,- ասաց բողոքող քաղաքացին:

Նրանք նշում են, որ ընդհարապես անորոշ վիճակ է: Նշում են, որ եթե մաքսային արժեքը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են: 

«Մեզ, ձեզ պե՞տք է դա»,- հարցադրում արեց ակցիայի մասնակիցը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb