Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է. Լավրով

Հրատապ 14.10.2020   13:43   51

Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորումը պետք է զուգահեռ լինի գործող համաձայնագրերի իրագործմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին: Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է: Սա Ղարաբաղի 5 շրջանների տարածքների փուլային ազատումն է՝ միևնույն ժամանակ պահպանելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները», - ասաց նա ռուս լրագրողներին տված հարցազրույցում:

Վերջին ժամանակների տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը, հույս հայտնեց նախարարը:



 Պիտակներ
         Արցախի 5 շրջաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb