Լավրովը փակագծեր է բացում

Հրատապ 01.09.2020   13:17   60

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների առաջ ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային։

Նա մասնավորապես ասել է, որ ձևակերպված են հստակ չափորոշիչներ, որոնք ենթակա են համաձայնեցման և որոնք անհրաժեշտ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ «Ռուսաստանը մասնակցում է այն միջազգային ջանքերին, որոնք միտված են այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն հակամարտությունների կարգավորումներին։ Խոսքը վերաբերում է նաեւ Ղարաբաղյան համամարտության կարգավորմանը։

Վերջինիս կարգավորման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ներկայումս համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Մինսկի խմբի անդամ են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան։

«Մենք չենք զբաղվում խնդրի լուծման սցենարների մշակումամբ, մենք պարզապես ստեղծում ենք պայմաններ այն բանի համար, որպեսզի կողմերը իրենք կարողանան միմյանց հետ պայմանավորվել։ Վերջին 18 տարիների ընթացքում առաջին նման փաստաթղթերն են մշակվում կողմերի միջև։ Այնտեղ ձևակերպված են սկզբունքներ, որոնք արտացոլում են ՄԱԿ Կանոնադրությունը և Հելսինկիի եզրափակիչ ակտը»,- մասնավորապես ասել է Լավրովը։



 Պիտակներ
         Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb