Լավրովը կոչ է արել դադարեցնել սրել իրավիճակը

Իրադարձային 19.10.2020   16:15   51

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կոչ է արել «վերջ տալ Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրմանը»:
«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ առճակատման հռետորաբանությունը», - ասել է Լավրովը:

 Մոսկվայում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարն ասել է.

 «Հիմա ամենակարեւորն է՝ անհապաղ դադարեցնել սրել առճակատման  հռետորաբանությունը ինչպես կողմերի, այնպես էլ պատասխանատու միջազգային դերակատարների կողմից:

Սա ինչ-որ մեծ ջանքեր չի պահանջում», - ասել է Լավրովը:

Նա  «անընդունելի» է անվանել այն փաստը, որ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո մարտերը շարունակվում են:

Սերգեյ Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի շուտափույթ մշակման ուղղությամբ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb