Լավրովն ու Զարիֆը քննարկել են ԼՂ-ում պատերազմից հետո Անդրկովկասի ապագան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպել է իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։
Վերջինն իր տարածաշրջանային այցի շրջանակում այժմ Երևանում է։
Մոսկվայում նախարարները հատուկ ուշադրություն են դարձվել արցախյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման խնդրին:
Եզրափակիչ ասուլիսում կողմերը խոսել են ընդհանուր դիրքորոշմամբ. տարածաշրջանի պետությունները պետք է միավորեն իրենց ուժերը՝ Անդրկովկասում տնտեսական բարգավաճման անվտանգության գոտի ստեղծելու համար:
Հանդիպման մեկ այլ կարևոր արդյունք է դարձել տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր