Լավրովն ու Զարիֆը հեռախոսազրույցում կարևորել ել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը

Աշխարհ 07.10.2020   11:28   16

ԻԻՀ և ՌԴ արտգործնախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը, երեքշաբթի սեպտեմբեռի 6-ին, երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում մեկ անգամ ևս ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Զարիֆը և Լավրովը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աննախադեպ սրման կապակցությամբ և կոչ արել  հակամարտությունը լուծել բացառապես  քաղաքական ճանապարհով:
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Լիբիայի և Սիրիայի  թաքֆիրական ահաբեկիչների ներկայության կապակցությամբ։
Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև:
Անցյալ կիրակի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Թեհրանի պատրաստակամությունն էր հայտնել  օգտագործել իր բոլոր կարողությունները՝  բախվող կողմեռի միջև հրադադարի ռեժիմի հաստատման, բանակցությունների վեռսկսման և խաղաղության հաստատման կապակցությամբ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb