Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցը

Քաղաքական 20.05.2020   10:45   487

Մայիսի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարները քննարկել են Դաղստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիների կուտակման խնդիրն ու այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն երկու երկրները այս խնդրի լուծման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, այդ թվում ՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ:

Նախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

 



 Պիտակներ
         Լավրովն ու Մամեդյարովը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon