Լավրովն ու Բորելը կբանակցեն Մոսկվայում

Աշխարհ 05.02.2021   13:42   67

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կհանդիպի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի այցը առաջինը կլինի 2017 թվականից ի վեր, երբ Բորելի նախորդը՝ Ֆեդերիկա Մոգերինին, այցելել էր Ռուսաստան: 

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այցը պլանավորված էր, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր և հավելել, որ «տեղեկատվական բլոկը, որն այժմ արվում է ու այցը կապվում միայն մարդու իրավունքների բովանդակության հետ, չի համապատասխանում իրականությանը»:

Մարտին Եվրոպական խորհուրդը նախատեսում է բարձր մակարդակի քննարկում անցկացնել ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարության վերաբերյալ: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ Լավրովն ու Բորելը կքննարկեն «Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջ խնդիրն ու հեռանկարները»:

 


 Պիտակներ
         Լավրովն ու Բորելը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb