Լավրովն ու Ան Լինդեն կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր
Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ փետրվարի 2-ին, բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Տեղեկությունը հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր
Նշվում է, որ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում`փետրվարի 2-ին։
«Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կքննարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր