Լավրովն առանձին հանդիպումներ կունենա Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

Իրադարձային 31.03.2021   15:19   31

Ապրիլի 1 -ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Եռակողմ հանդիպում նախատեսված չէ:

Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել: Հանդիպումները կկայանան Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:


 Պիտակներ
         Լավրով-Արա Այվազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb