Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարաների հետ

Քաղաքական 21.10.2020   15:26   55

Ի զարգացումն վերջին շրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների, Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման  համար պայմանների ստեղծման հետ կապված հրատապ հարցեր», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb