Լավրով. Մոսկվան իր կապերը պահպանելու է Իրանի հետ

Աշխարհ 25.09.2020   12:10   24

«Մոսկվան և Թեհրանը մտադիր են ընդլայնել երկկողմ առևտրային համագործակցությունը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին», - հինգշաբթի սեպտեմբերի 24-ին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն հայտարարել է. «Իրանի դեմ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերը անհեռանկար են»:

Ռուսաստանի ԱԳ նախարարն հավելել է. «Մոսկվան և Թեհրանը դատապարտում  են  Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը»:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է ամրապնդել Իրանի հետ առևտրային ու ներդրումային հարաբերությունները:

Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով Իրանի դեմ բանաձև ընդունելու ուղղությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ձախողումն, ասել է. «Իրանի զենքի էմբարգոն վերականգնելու ԱՄՆ-ի պահանջը մերժվեց միջազգային հանրության կողմից»:
 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb