Լավրով․ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար դեռ շատ անելիք կա»

Քաղաքական 03.12.2019   10:36   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մոսկվան շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, կարևոր է խուսափել հռետորաբանությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Բաքվում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում և ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում կայացած գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը։

Միևնույն ժամանակ, երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա, որում պետք է խուսափել հռետորաբանությունից, որը «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներին»,-ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Այսօր նախատեսվում է Լավրովի հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ:



 Պիտակներ
         Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon