Լավ և վատ լուրեր՝ Գարեգին Միսկարյանից

Տեսանկյուն 11.12.2019   10:24   187
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Միսկարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վրաստանում էի. Մի լավ նորություն ունեմ, մի վատ։ Լավը այն է, որ Վրաստանում համակարգը մոտենում է նախասահակշվիլյան դարաշրջանին։ Ոստիկանության մեջ դանդաղ, բայց հետևողականորեն ավելանում են կոռուպցիոն դրսևորումները. լավություն են սկսում անել, հովանավորել, ծանոթ-ծանոթ խաղալ, ծառերի տակ թաքնվել։

Ավելին, արդեն տեսանկարահանող սարքերով են սկսել կլպել։ Բագրատաշեն- Թբիլիսի մայրուղու վրա, բնակավայրերից մեկում արագության սահմանափակում են դրել` 30 կմ ժամ, ու նկարում են։ Ժողովրդի ասած` չեն հասցնում «սպասարկել» օրինախախտներին։
Վատն այն է, որ Վրաստանում մեքենաների մաքսազերծման գները հունվարից նվազելու են։ Ղազախական ահռելի շուկան, որ մի տարի էր շրջվել էր դեմքով դեպի Հայաստան, հիմա` դեռևս ինքնիշխան Վրաստանի վարած հարկային քաղաքականության «շնորհիվ» էլի մեջքով շրջվելու է Հայաստանին։
Հայաստանում գտնվող մեքենաները, որոնք անհամբեր սպասում են իրենց «ուզբեկ» գնորդներին, հնարավոր է այդպես էլ չտեսնեն նրանց երեսը։ Քանզի-վասնզի Վրաստանի ավտոմեքենա վաճառողները արդեն իմանալով, որ հունվարից հետո Վրաստանում մեքենաների գները իջնելու են, հիմա արդեն իսկ իջեցրել են գմերը, ու Ռուսթավիի ավտուշկայում կատարած գործարքները պետական մաքսային ծառայությունը նույնիսկ հատուկ ռեժիմով (բոլոր աշխատատեղերում գործակալները առկա են ու աշխատում են) չի հասցնում սպասարկել։
Մի բան էլ ուղղակի, հենց այնպես։
Պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ վերջապես թույլատրվեց Հայաստան ներմուծել աջ ղեկով մեքենաներ և վերազինել այն` դարձնել ձախ ղեկ։ Մեկ տարուց ավելի գործած արգելքի «շնորհիվ» Հայաստանի բյուջեից Վրաստանին «նվեր» գնաց միլիոնավոր դոլարներ։

Ստեղծվեցին այնտեղ հազարավոր աշխատատեղեր։ Բնական է, որ կորցրած եկամուտների համար ոչ ոք պատասխան չի տալու, բայց էստեղ մի շատ շոշափելի նրբություն կա. ԵԱՏՄ պահանջ էր։ Ժամանակին ասում էի, եկեք գոնե թույլ տվեք, էդ մեքենաները մտնեն ՀՀ-ում գործող որևէ Ազատ տնտեսական գոտի, էնտեղ վերազինվեն` նոր մաքսազերծեք։ Ես ասի` ես լսեցի։
Մի բան էլ բոնուսի կարգով` լավ է լինելու։»։



 Պիտակներ
         Գարեգին Միսկարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon