Լավ կինո. «Տոնյան բոլորի դեմ» (ԱՄՆ, 2017)

Cinema 26.09.2020   23:00   7065

Ամերիկացի գեղասահորդուհի Տոնյա Հարդինգի կյանքը հեշտ չի եղել․ սկզբում խիստ մոր հսկողությամբ ծանր մանկությունը, հետո նույնքան ծանր պատանեկությունը, վաղ ամուսնությունը մի սրիկայի հետ ու մրցաշարային անհաջողությունները դատավորների իջեցված գնահատականների պատճառով։

Իսկ հետո սկանդալ․ կարևորագույն մրցումներից մեկի ժամանակ մրցակցուհուն վախեցնելու գաղափարը պլանի համաձայն չի ընթանում։

Ֆիլմի թրեյլերը՝ 

  • անվանումը բնօրինակում՝ I, Tonya
  • թողարկման տարեթիվը՝ 2017
  • երկիրը՝ ԱՄՆ
  • ռեժիսոր՝ Քրեյգ Գիլլեսպի
  • սցենարը՝ Սթիվեն Ռոջերս
  • երգահան՝ Պիտեր Նաշել
  • գլխավոր դերերում՝ Մարգո Ռոբբի, Սեբաստյան Ստեն, Էլիսոն Ջեննի
  • ժանրը՝ դրամա, կատակերգություն, կենսագրական
  • բյուջե՝ $11 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 120 րոպե / 02։00

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Մարգո Ռոբբին սիրողական հոկեյի թիմի անդամ է, բայց մինչև այս ֆիլմում գեղասահորդուհի Տոնյա Հարդինգի դերը ստանձնելը չմուշկների վրա կանգնելու փորձ համարյա չի ունեցել։

  • Սթիվեն Ռոջերսի գրած սցենարը 2016-ի «սև ցուցակում» էր հայտնվել՝ որպես առավել խոստումնալից, բայց չիրագործված ֆիլմ։

  • Դերի համար Մարգո Ռոբբիին մարզել է գեղասահորդուհի Սառա Կավահարան։



 Պիտակներ
         կինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb