Լավ կինո. «Սպանություն արևելյան ճեպընթացում» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017)

Cinema 22.05.2020   23:00   1862

Աշխարհի ամենահայտնի հետախույզներից մեկը՝ Էրկյուլ Պուարոն Ստամբուլից պետք է արագ Մեծ Բրիտանիա մեկնի։ Երկաթուղային ընկերության տնօրեն մսյե Բուկը նրա համար տեղ է գտնում հանրահայտ «Արևելյան ճեպընթացում»։ Չնայած նրան, որ գնացքում տարբեր ու հետաքրքիր մարդիկ են հավաքված, ուղևորությունը խոստանում է ձանձրալի լինել։

Բոլոր դեպքերում այդպես էր թվում այնքան ժամանակ, մինչև Պուարոյին է մոտենում ամերիկացի Ռեթչեթն ու խնդրում նրան ուղևորության ժամանակ դառնալ իր թիկնապահը։ Ռեթչեթը համոզված է, որ իրեն ուզում են սպանել, բայց Պուարոն հրաժարվում է՝ համարելով, որ դա պարզապես քմահաճույք է։

Միայն թե առավոտյան պարզվում է, որ Ռեթչեթը սպանված է իր առանձնասենյակում, իսկ ճեպընթացը խնդիրների պատճառով ժամանակավոր կանգնեցրել են։

Մսյե Բուկը, որը նույնպես ճեպընթացում է, Պուարոյին խնդրում է ստանձնել գործի քննությունը։

Գնացքից դուրս գալն անհնար է եղել, այսինքն՝ մարդասպանը գնացքի ուղևորներից մեկն է։ Միայն թե խնդիրն այն է, որ ուղևորներից յուրաքանչյուրն ալիբի ունի։

Այնպես որ՝ աշխարհի լավագույն դետեկտիվը պետք է գլուխ կոտրի՝ հարյուրամյակի գործը բացահայտելու համար։

Ֆիլմի թրեյլերը՝ 

  • անվանումը բնօրինակում` Murder on the Orient Express
  • թողարկման տարեթիվը՝ 2017
  • երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
  • ռեժիսոր՝ Քեննեթ Բրանա
  • սցենարը՝ Մայքլ Գրին, Ագաթա Քրիստի
  • երգահան՝ Պատրիկ Դոյլ
  • գլխավոր դերերում՝ Քեննեթ Բրանա, Պենելոպա Կրուս, Ջոնի Դեփ, Միշել Փֆայֆեր, Ջուդի Դենչ
  • ժանրը՝ դետեկտիվ, դրամա, կրիմինալ
  • բյուջե՝ $55․000․000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 114 րոպե / 01։54

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ



 Պիտակներ
         Լավ կինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon