Լավ կինո. «Սերենա» (ԱՄՆ, Չեխիա, 2014)

Cinema 27.09.2020   23:00   3706

Գեղեցկուհի Սերենան ամուսնանում է հաջողակ ձեռնարկատիրոջ՝ Ջորջ Պեմբերտոնի հետ։

Երջանիկ զույգը ղեկավարում է Պեմբերտոնների անտառամշակման կայսրությունն ու թվում է, թե ոչ ոք չի կարող խոչընդոտել քնքշությամբ ու կրքով լի նրանց ամուսնությանը։

Բայց անցյալի գաղտնիքներն ու խանդը կործանարար տարերքի նման վտանգավոր կարող են լինել։

Ֆիլմի թրեյլերը՝          

  • անվանումը բնօրինակում` Serena
  • թողարկման տարեթիվը՝ 2014
  • երկիրը՝ ԱՄՆ, Չեխիա, Ֆրանսիա
  • ռեժիսոր՝ Սյուզաննա Բիր
  • սցենարը՝ Քրիստոֆեր Քայլ, Ռոն Ռեշ
  • երգահան՝ Յուհան Սյոդերքվիստ
  • գլխավոր դերերում՝ Բրեդլի Կուպեր, Ջենիֆեր Լոուրենս
  • ժանրը՝ դրամա, մելոդրամա
  • բյուջե՝ $30 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 109 րոպե / 01։49

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմը նկարահանվել է Ռոն Ռեշի «Սերենա» (Serena, 2008) վեպի մոտիվներով։

  • Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Չեխիայում։

  • Ջենիֆեր Լոուրենսը գլխավոր դերի համար առաջարկել է Բրեդլի Կուպերի թեկնածությունը։

  • Սկզբում ֆիլմը պետք է նկարահաներ Դարեն Արոնոֆսկին, իսկ գլխավոր դերում Անջելինա Ջոլին պետք է լիներ։



 Պիտակներ
         կինոփառատոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb