«Մալհոլլանդ-դրայվ» (ԱՄՆ, 2001)

Cinema 29.03.2020   23:00   2181

Ավտովթարի հետևանքով հիշողության կորստով տառապող խորհրդավոր աղջիկն իր համար նոր անուն է ընտրում՝ Ռիտա, ու փորձում է Հոլիվուդում նոր կյանք սկսել։ Բայց անցյալի գաղտնիքները անշեղորեն հետևում են նրան։

Ովքե՞ր էին այն երկու տղամարդիկ, ովքեր մեքենայում նստած էին իր կողքին ու մահացան վթարից։ Ինչո՞ւ է ոստիկանությունը կասկածում, որ նրանք առևանգել էին իրեն։ Եվ արդյոք պատահակա՞ն է իր կյանքում հայտնվել նոր ընկերուհին՝ սկսնակ դերասանուհի Բեթին։

Ֆիլմի թրեյլերը՝             

  • անվանումը բնօրինակում` Mulholland Drive
  • թողարկման տարեթիվը՝ 2001
  • երկիրը՝ ԱՄՆ, Ֆրանսիա
  • ռեժիսոր՝ Դեվիդ Լինչ
  • սցենարը՝ Դեվիդ Լինչ
  • երգահան՝ Անժելո Բադալամենթի
  • գլխավոր դերերում՝ Նաոմի Ուոթս, Լաուրա Հերինգ, Ջասթին Թերու, Էնն Միլեր
  • ժանրը՝ դրամա, թրիլեր, դետեկտիվ
  • բյուջե՝ $15 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 147 րոպե / 02։27

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ի սկզբանե որպես սերիալի պիլոտային մտահաղացում, ֆիլմի զգալի մասը նկարահանվել էր «առանց տրամաբանական հանգուցալուծման», որպեսզի հաջորդ սերիաների համար հնարավորություն լինի շարունակություն գտնել։

    Սակայն, պատվիրատուն, մեղմ ասած, չհավանեց ներկայացված նյութը։

    Որոշ ժամանակ անց, Լինչը նկարահանեց նախատեսված հատվածները՝ դարձնելով ֆիլմը լիամետրաժ։

    Սյուրռեալիստական այս գործը անմիջապես կլանում է։ Սակայն, ֆիլմի սյուժեն իրականում բարդ է ընկալման համար։ Տարիներ անց Լինչը հրապարակեց ֆիլմը հասկանալու 10 հուշում․․․



 Պիտակներ
         ինտելեկտուալ, 18+, դետեկտիվ, Նաոմի Ուոթս, սյուրռեալիստական, դրամա, Լաուրա Հերինգ, Դեվիդ Լինչ, թրիլեր, Լավ կինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon