Լավ կինո. «Լրտեսների կամուրջը» (ԱՄՆ, 2015)
«Լրտեսների կամուրջը» (Bridge of Spies) Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում այսպես կոչված «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում: ԱՄՆ-ի և Խորհրդային միության հարաբերությունները ծայրահեղ վատ վիճակում են, և ամեն սխալ քայլը կարող է ընկալվել որպես մեծ մասշտաբներով մարտական գործողությունների կոչ:
Բրուքլինյան փաստաբան Ջեյմս Դոնովանը համարվում է երկրի լավագույն իրավապաշտպաններից մեկը: Նա հաղթել է բազում բարդ գործեր, ինչի շնորհիվ էլ արժանացել է ղեկավարության առանձնահատուկ ուշադրությանը: Դոնովանին պետական կարևորության առաջադրանք է հանձնարարվում. ա պետք է ուղևորվի ԽՍՀՄ և փորձի ազատ արձակել այնտեղ բանտարկված մի ամերիկացի օդաչուի:
Օդաչուին այնտեղ սպասվում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ, և միայն Դոնովանը կարող է փրկել նրա կյանքը:
Ֆիլմի թրեյլերը՝
- թողարկման տարեթիվը՝ 2015
- երկիրը՝ ԱՄՆ, Գերմանիա, Հնդկաստան
- ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ
- սցենարը՝ Մեթ Չարման, Իտան Կոեն
- երգահան՝ Թոմաս Նյուման
- գլխավոր դերերում՝ Թոմ Հենքս, Ալան Ալդա, Էմի Ռայան
- ժանրը՝ դրամա, թրիլեր, պատմություն
- բյուջե՝ $40.000.000
- տարիքային սահմանափակում՝ 16+
- տևողությունը՝ 142 րոպե / 02:22
Ֆիլմը դիտեք այստեղ:
Նմանատիպ նյութեր