Լավ կինո. «Լրտեսների կամուրջը» (ԱՄՆ, 2015)

Cinema 20.06.2020   23:00   6383

«Լրտեսների կամուրջը» (Bridge of Spies) Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում այսպես կոչված «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում: ԱՄՆ-ի և Խորհրդային միության հարաբերությունները ծայրահեղ վատ վիճակում են, և ամեն սխալ քայլը կարող է ընկալվել որպես մեծ մասշտաբներով մարտական գործողությունների կոչ:

Բրուքլինյան փաստաբան Ջեյմս Դոնովանը համարվում է երկրի լավագույն իրավապաշտպաններից մեկը: Նա հաղթել է բազում բարդ գործեր, ինչի շնորհիվ էլ արժանացել է ղեկավարության առանձնահատուկ ուշադրությանը: Դոնովանին պետական կարևորության առաջադրանք է հանձնարարվում. ա պետք է ուղևորվի ԽՍՀՄ և փորձի ազատ արձակել այնտեղ բանտարկված մի ամերիկացի օդաչուի:

       Օդաչուին այնտեղ սպասվում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ, և միայն Դոնովանը կարող է փրկել նրա կյանքը:

Ֆիլմի թրեյլերը՝

  • թողարկման տարեթիվը՝ 2015
  • երկիրը՝ ԱՄՆ, Գերմանիա, Հնդկաստան
  • ռեժիսոր՝  Սթիվեն Սփիլբերգ
  • սցենարը՝ Մեթ Չարման, Իտան Կոեն
  • երգահան՝ Թոմաս Նյուման
  • գլխավոր դերերում՝ Թոմ Հենքս, Ալան Ալդա, Էմի Ռայան
  • ժանրը՝ դրամա, թրիլեր, պատմություն
  • բյուջե՝  $40.000.000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 142 րոպե / 02:22

Ֆիլմը դիտեք այստեղ:    

 



 Պիտակներ
         կինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb