Լավ կինո. «Ֆարգո» (ԱՄՆ, 1995)
Երբեմն նույնիսկ ամենահամեստ մարդիկ ունակ են ամենախելացնոր արարքների և վայ նրան, ով կներգրավվի այդ ամենի մեջ:
Մեքենաների վաճառքով զբաղվող Ջերի Լունդեգարդը հուսահատության եզրին է: Նրա բիզնեսը ծայրահեղ վիճակում է, ինքը պարտքերի մեջ է, իսկ վերևից նրան նայող փողերի մեջ լող տվող աները ոչ մի դեպքում գումար չի տա: Եվ ահա Ջերին շատ կասկածելի, բայց իր կարծիքով հանճարեղ պլան է մտահղանում:
Անհրաժեշտ է կազմակերպել հետևյալը. պետք է վարձել մարդկանց, ովքեր կփախցնեն սեփական կնոջը, ապա օգնության դիմել աներոջը, որն ամեն ինչի պատրաստ կլինի սիրելի աղջկան փրկելու համար ու վերցնել փրկագնի կեսը: Սակայն Ջերին հաշվի չէր առել, որ ամեն ինչ կարող է այնպես չընթանալ, ինչպես ինքն էր մտածել. իր վարձած մարդկանցից մեկն իսկական խելագար դուրս կգա, իսկ աներն էլ բոլորովին այլ կերպ իրեն կդրսևորի: Ամենին գումարած, գործի քննությունն էլ կստանձնի մի կին, որը չնայած հղիությանը, պատրաստ է մինչև վերջ գնալ ու պարզել իրականությունը:
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում` Fargo
- թողարկման տարեթիվը՝ 1995
- երկիրը՝ ԱՄՆ
- ռեժիսոր՝ Կոեն եղբայրներ
- սցենարը՝ Կոեն եղբայրներ
- երգահան՝ Կարտեր Բյորուել
- գլխավոր դերերում՝ Ֆրենսիս Մակ Դորմանդ, Սթիվ Բուշեմի, Ուիլյամ Խ․ Մեյսի
- ժանրը՝ դրամա, թրիլեր
- բյուջե՝ $7.000.000
- տարիքային սահմանափակում՝ 18+
- տևողությունը՝ 98 րոպե / 01։38
Ֆիլմը դիտեք այստեղ։
Իսկ գիտե՞ք որ
-
Ֆիլմը մոնտաժելու համար պահանջվել է մեկ տարի։
-
«Ֆարգո»-ն Հոլիվուդի այն քիչ ֆիլմերից է, որի գործողությունները տեղի են ունենում այն էկրան բարձրանալուց ընդամենը 9 տարի առաջ։
-
Կառլի դերը գրվել է հատուկ Սթիվ Բուշեմիի համար։
-
Ֆիլմի գործողությունները պետք է տեղի ունենային ձմռանը, և նկարահանող խումբը դրա հետ կապված բախվել է անոմալ տաք եղանակի խնդրին ու ստիպված է եղել տեղափոխվել Մինեսոտա նահանգ։ Շատ կադրերում արհեստական ձյուն է օգտագործվել։
-
Կոեն եղբայրների «Ֆարգո» ֆիլմը ավելի քան 60 կինոմրցանակների, այդ թվում՝ 2 Օսկարի դափնեկիր է:
Նմանատիպ նյութեր