Լավ կինո. «Ֆարգո» (ԱՄՆ, 1995)

Cinema 30.09.2020   23:00   13496

Երբեմն նույնիսկ ամենահամեստ մարդիկ ունակ են ամենախելացնոր արարքների և վայ նրան, ով կներգրավվի այդ ամենի մեջ:

Մեքենաների վաճառքով զբաղվող Ջերի Լունդեգարդը հուսահատության եզրին է: Նրա բիզնեսը ծայրահեղ վիճակում է, ինքը պարտքերի մեջ է, իսկ վերևից նրան նայող փողերի մեջ լող տվող աները ոչ մի դեպքում գումար չի տա: Եվ ահա Ջերին շատ կասկածելի, բայց իր կարծիքով հանճարեղ պլան է մտահղանում:

Անհրաժեշտ է կազմակերպել հետևյալը. պետք է վարձել մարդկանց, ովքեր կփախցնեն սեփական կնոջը, ապա օգնության դիմել աներոջը, որն ամեն ինչի պատրաստ կլինի սիրելի աղջկան փրկելու համար ու վերցնել փրկագնի կեսը: Սակայն Ջերին հաշվի չէր առել, որ ամեն ինչ կարող է այնպես չընթանալ, ինչպես ինքն էր մտածել. իր վարձած մարդկանցից մեկն իսկական խելագար դուրս կգա, իսկ աներն էլ բոլորովին այլ կերպ իրեն կդրսևորի: Ամենին գումարած, գործի քննությունն էլ կստանձնի մի կին, որը չնայած հղիությանը, պատրաստ է մինչև վերջ գնալ ու պարզել իրականությունը: 

Ֆիլմի թրեյլերը՝  

  • անվանումը բնօրինակում` Fargo
  • թողարկման տարեթիվը՝ 1995
  • երկիրը՝ ԱՄՆ
  • ռեժիսոր՝ Կոեն եղբայրներ
  • սցենարը՝ Կոեն եղբայրներ
  • երգահան՝ Կարտեր Բյորուել
  • գլխավոր դերերում՝ Ֆրենսիս Մակ Դորմանդ, Սթիվ Բուշեմի, Ուիլյամ Խ․ Մեյսի
  • ժանրը՝ դրամա, թրիլեր
  • բյուջե՝ $7.000.000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 98 րոպե / 01։38

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմը մոնտաժելու համար պահանջվել է մեկ տարի։

  • «Ֆարգո»-ն Հոլիվուդի այն քիչ ֆիլմերից է, որի գործողությունները տեղի են ունենում այն էկրան բարձրանալուց ընդամենը 9 տարի առաջ։

  • Կառլի դերը գրվել է հատուկ Սթիվ Բուշեմիի համար։

  • Ֆիլմի գործողությունները պետք է տեղի ունենային ձմռանը, և նկարահանող խումբը դրա հետ կապված բախվել է անոմալ տաք եղանակի խնդրին ու ստիպված է եղել տեղափոխվել Մինեսոտա նահանգ։ Շատ կադրերում արհեստական ձյուն է օգտագործվել։

  • Կոեն եղբայրների «Ֆարգո» ֆիլմը ավելի քան 60 կինոմրցանակների, այդ թվում՝ 2 Օսկարի դափնեկիր է:



 Պիտակներ
         Ֆարգո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb