Լավ կինո. «Երկուսը քաղաքում» (Ֆրանսիա, 1973)
«Երկուսը քաղաքում» ֆիլմի քչախոս ու անվախ հերոսը՝ Ժերմեն Կազնևը, օգնում է նախկին հանցագործներին։ Վերջիններիս մեջ բոլորը չէ, որ կարողանում են իրենց տեղը գտնել նոր կյանքում։ Բայց Ժերմենը գիտի մարդկային հոգեբանության գաղտնիքները։ Նրա հովանավորյալը՝ Ջինոն, արժանանում է ավագ ընկերոջ արտահերթ աջակցությանը, բայց նա բանտից դուրս գալիս ոստիկանությունում անհաղթ թշնամի է թողնում, որը մտադիր չէ հանգիստ թողնել նրան․․․
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում` Deux hommes dans la ville
- թողարկման տարեթիվը՝ 1973
- երկիրը՝ Ֆրանսիա, Իտալիա
- ռեժիսոր՝ Ժոզե Ջովանի
- սցենարը՝ Ժոզե Ջովանի, Ջանֆրանկո Կլերիչի
- երգահան՝ Ֆիլիպ Սարդ
- գլխավոր դերերում՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն
- ժանրը՝ դրամա, կրիմինալ
- բյուջե՝ -
- տարիքային սահմանափակում՝ 12+
- տևողությունը՝ 100 րոպե / 01։40
Ֆիլմը դիտեք այստեղ։
Իսկ գիտե՞ք որ
-
«Երկուսը քաղաքում» ֆիլմը Ժան Գաբենի մասնակցությամբ վերջին ֆիլմերից է։
-
Ալեն Դելոնն ու Ժան Գաբենը 1963 թ․ միասին հանդես են եկել նաև «Մեղեդի նկուղից» ֆիլմում, որն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր