Լավ կինո. «Երկուսը քաղաքում» (Ֆրանսիա, 1973)

Cinema 26.03.2020   23:00   3319

«Երկուսը քաղաքում» ֆիլմի քչախոս ու անվախ հերոսը՝ Ժերմեն Կազնևը, օգնում է նախկին հանցագործներին։ Վերջիններիս մեջ բոլորը չէ, որ կարողանում են իրենց տեղը գտնել նոր կյանքում։ Բայց Ժերմենը գիտի մարդկային հոգեբանության գաղտնիքները։ Նրա հովանավորյալը՝ Ջինոն, արժանանում է ավագ ընկերոջ արտահերթ աջակցությանը, բայց նա բանտից դուրս գալիս ոստիկանությունում անհաղթ թշնամի է թողնում, որը մտադիր չէ հանգիստ թողնել նրան․․․

Ֆիլմի թրեյլերը՝    

  • անվանումը բնօրինակում` Deux hommes dans la ville
  • թողարկման տարեթիվը՝ 1973
  • երկիրը՝ Ֆրանսիա, Իտալիա
  • ռեժիսոր՝ Ժոզե Ջովանի
  • սցենարը՝ Ժոզե Ջովանի, Ջանֆրանկո Կլերիչի
  • երգահան՝ Ֆիլիպ Սարդ
  • գլխավոր դերերում՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն
  • ժանրը՝ դրամա, կրիմինալ
  • բյուջե՝ -
  • տարիքային սահմանափակում՝ 12+
  • տևողությունը՝ 100 րոպե / 01։40

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • «Երկուսը քաղաքում» ֆիլմը Ժան Գաբենի մասնակցությամբ վերջին ֆիլմերից է։

  • Ալեն Դելոնն ու Ժան Գաբենը 1963 թ․ միասին հանդես են եկել նաև «Մեղեդի նկուղից» ֆիլմում, որն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։



 Պիտակներ
         Դելոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon