Լավ կինո. «Երջանկության հետևից» (ԱՄՆ, 2006)
Քրիս Գարները միայնակ հայր է։ Նա դաստիարակում է իր հնգամյա որդուն ու փորձում է ամեն ինչ անել, որ տղան երջանիկ մեծանա։ Քրիսը խանութում վաճառող է աշխատում, բայց գումարը չի բավականացնում բնակարանի վարձը տալու համար ու նրանց դուրս են նետում։
Փողոցում մնալուց հետո էլ Քրիսը մտադիր չէ հանձնվել ու որպես ստաժոր տեղավորվում է բրոքերական ընկերությունում։ Նա հույս ունի համապատասխան մասնագետի պաշտոն ստանալ։ Միայն թե ստաժավորման ողջ ընթացքում նա գումար չի ստանալու, իսկ այդ ստաժավորումը նախատեսված է 6 ամսվա համար․․․
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում` The Pursuit of Happyness
- թողարկման տարեթիվը՝ 2006
- երկիրը՝ ԱՄՆ
- ռեժիսոր՝ Գաբրիելե Մուչինո
- սցենարը՝ Սթիվ Կոնրադ
- երգահան՝ Անդրեա Գուերա
- գլխավոր դերերում՝ Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ
- ժանրը՝ դրամա, կենսագրական
- բյուջե՝ $55,000.000
- տարիքային սահմանափակում՝ 12+
- տևողությունը՝ 117 րոպե / 01։57
Ֆիլմը դիտեք այստեղ։
Իսկ գիտե՞ք որ
-
Ֆիլմում նկարահանված անտուն մարդիկ օրը 8,62 դոլար (Սան Ֆրանցիսկոյում ցերեկային աշխատանքի համար նախատեսված մինիմալ աշխատավարձը) ու անվճար սնունդ են ստացել։ Նրանցից շատերի համար դա երկար ժամանակից ի վեր առաջին աշխատավարձն է եղել։
-
Ֆիլմում օգտագործվել է «Արագություն» ֆիլմի ավտոբուսը։
Նմանատիպ նյութեր