Լավ կինո. «Երջանկության հետևից» (ԱՄՆ, 2006)

Cinema 14.07.2020   23:00   3444

Քրիս Գարները միայնակ հայր է։ Նա դաստիարակում է իր հնգամյա որդուն ու փորձում է ամեն ինչ անել, որ տղան երջանիկ մեծանա։ Քրիսը խանութում վաճառող է աշխատում, բայց գումարը չի բավականացնում բնակարանի վարձը տալու համար ու նրանց դուրս են նետում։

Փողոցում մնալուց հետո էլ Քրիսը մտադիր չէ հանձնվել ու որպես ստաժոր տեղավորվում է բրոքերական ընկերությունում։ Նա հույս ունի համապատասխան մասնագետի պաշտոն ստանալ։ Միայն թե ստաժավորման ողջ ընթացքում նա գումար չի ստանալու, իսկ այդ ստաժավորումը նախատեսված է 6 ամսվա համար․․․

Ֆիլմի թրեյլերը՝           

  • անվանումը բնօրինակում` The Pursuit of Happyness
  • թողարկման տարեթիվը՝ 2006
  • երկիրը՝ ԱՄՆ
  • ռեժիսոր՝ Գաբրիելե Մուչինո
  • սցենարը՝ Սթիվ Կոնրադ
  • երգահան՝ Անդրեա Գուերա
  • գլխավոր դերերում՝ Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ
  • ժանրը՝ դրամա, կենսագրական
  • բյուջե՝ $55,000.000
  • տարիքային սահմանափակում՝ 12+
  • տևողությունը՝ 117 րոպե / 01։57

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմում նկարահանված անտուն մարդիկ օրը 8,62 դոլար (Սան Ֆրանցիսկոյում ցերեկային աշխատանքի համար նախատեսված մինիմալ աշխատավարձը) ու անվճար սնունդ են ստացել։ Նրանցից շատերի համար դա երկար ժամանակից ի վեր առաջին աշխատավարձն է եղել։

  • Ֆիլմում օգտագործվել է «Արագություն» ֆիլմի ավտոբուսը։



 Պիտակներ
         12+, Ջեյդեն Սմիթ, Լավ Կինո, դրամա, Ուիլ Սմիթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb