Լավ կինո. «Բոհեմյան ռապսոդիա» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018)

Cinema 25.09.2020   23:00   8098

Ֆիլմը ներկայացնում է «Queen» խմբի կայացման ու նրա լեգենդար մենակատար Ֆրեդի Մերկուրիի պատմությունը, որը ձեռնոց է նետում պայմանականություններին և դառնում մոլորակի ամենասիրելի արտիստներից մեկը:

Ֆիլմում ներկայացվում է խմբի գլխապտույտ հաջողության պատմությունը, որին նպաստել են կուլտային երգերի հաջողությունն ու երգերում նոր ձայնային հնչողությունը, երաժշտական կոլեկտիվի ծանր տարիները, երբ խումբը Ֆրեդիի անկանոն ու անվերահսկելի կենսակերպի պատճառով համարյա բաժանման եզրին էր և Live Aid համերգի նախօրեին խմբի հաղթանակած վերամիավորումը: Live Aid-ի 20 րոպեանոց ելույթը դառնում է ռոք պատմության մեջ լավագույններից մեկը:

Ֆիլմի թրեյլերը՝ 

  • անվանումը բնօրինակում` Bohemian Rhapsody
  • թողարկման տարեթիվը՝ 2018
  • երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
  • ռեժիսոր՝ Բրայան Սինգեր, Դեքսթեր Ֆլեթչեր
  • սցենարը՝ Էնթոնի ՄաքՔարտեն, Փիթեր Մորգան
  • երգահան՝ Ջոն Օթմեն
  • գլխավոր դերերում՝ Ռամի Մալեկ, Լյուսի Բոյնթոն, Գվիլիմ Լի, Բեն Հարդի, Ջոզեֆ Մացելո
  • ժանրը՝ դրամա, կենսագրական, երաժշտական
  • բյուջե՝ $52.000.000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 134 րոպե / 02։14

Ֆիլմը դիտեք այստեղ:

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆրեդի Մերկուրիի դերում նախապես հաստատվել է Սաշա Բարոն Կոենը, սակայն նա ստիպված է եղել լքել նախագիծը Queen խմբի անդամների՝ Բրայան Մեյի ու Ռոջեր Թեյլորի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Կոենի մասնակցությամբ ֆիլմի ողջ կոնցեպտը մի կողմ են դրել այն բանից հետո, երբ Բրայան Մեյը դժգոհություն է հայտնել, որ ֆիլմը ավելի շատ նման է ոչ թե խմբի պատմության, այլ Մերկուրիի կենսագրական ֆիլմին:

  • Ֆիլմն իր անվանումը ստացել է Ֆրեդի Մերկուրիի հեղինակած Bohemian Rhapsody երգից:

  • Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը ներառում է Queen-ի մի քանի հիթերն ու 11 ավելի վաղ չհրապարակված ձայնագրությունները, որոնց մեջ է 1985 թվականի հուլիսի կենդանի ելույթից 5 երգերի 21-րոպեանոց հատվածը:



 Պիտակներ
         Ֆրեդի Մերկուրի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb