Լավ կինո. «Աղջիկը մառախուղի մեջ» (Իտալիա, 2017)

Cinema 09.02.2020   15:00   4510

Ձմռան ցուրտ գիշերը հոգեբույժ Ագուստո Ֆլորեսին շտապ կանչում են վթարի ենթարկված տեսուչ Ֆոգելին հետազոտելու համար։ Տեսուչը ոչինչ չի հիշում, դեպքի վայրում էլ ոչինչ չի հաջողվում հայտնաբերել, որը կհուշեր տեղի ունեցածի պատճառների կամ զոհերի մասին։ Բայց Ֆոգելի շապիկը արյունոտ է, իսկ արյունը նրանը չէ։ Զրույցի ընթացքում զարմանալի իրադարձությունների շղթա է վերականգնվում, որը սկիզբ է առնում ամիսներ առաջ։

Ալպերում մոլորված փոքրիկ քաղաք, սուրբծննդյան գիշեր, մառախուղ։ 16-ամյա Աննա Լուն տանից դուրս է գալիս ու չի վերադառնում։ Նրա մարմինը չեն գտնում, պայքարի հետքեր ու վկաներ էլ չկան։ Եվ ահա քաղաքում է հայտնվում տեսուչ Ֆոգելը, որը մասնագիտացած է սերիական մարդասպաններին բացահայտելու գործում․․․

Ֆիլմի թրեյլերը՝   

  • անվանումը բնօրինակում` La ragazza nella nebbia
  • թողարկման տարեթիվը՝ 2017
  • երկիրը՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա
  • ռեժիսոր՝ Դոնատո Կարրիզի
  • սցենարը՝ Դոնատո Կարրիզի
  • երգահան՝ Վիտո Լո Րե
  • գլխավոր դերերում՝ Տոնի Սերվիլո, Ժան Ռենո, Ալեսսիո Բոնի
  • ժանրը՝ թրիլեր, կրիմինալ, դետեկտիվ
  • բյուջե՝ -
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 128 րոպե / 02։08

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ռեժիսոր Դոնատո Կարրիզին ֆիլմը նկարահանել է սեփական վեպի մոտիվներով։ Սա նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է։



 Պիտակներ
         կինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon