Լարված վիճակ Աբովյանի թիվ 1 դպրոցում
Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին լարված իրավիճակ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Ուսուցիչները բոյկոտ են սկսել` հայտարարելով, որ եթե տնօրենը մնա Առաքելյանը, ապա որևէ ուսուցիչ չի աշխատի նրա հետ:
Ուսուցիչների բողոքին են միացել նաև աշակերտները՝ վանկարկելով նախկին տնօրենի անունը և պահանջելով, որ տնօրենի պաշտոնում որևէ փոփոխություն չլինի:
Այս պահին դպրոցում են նաև Ոստիկանության ծառայողները: Նրանք երկու կողմից փակել են տնօրենի աշխատասենյակ տանող միջանցքները եւ թույլ չեն տալիս աշակերտներին մոտենալ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր