Լարսը փակ է միայն կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Իրազեկիչ 23.11.2020   14:02   44

Ձյան և մերկասառույցի պատճառով Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհը դեպի Ռուսաստանի սահման բաց է տրանսպորտի այլ տեսակների համար։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով՝ հակաձնահյուսային թունելներով:

Ռեժիմի պահպանությունը վերահսկում է Պարեկային ոստիկանությունը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb