Լապշին. «Ադրբեջանն այժմ թուլացած է»

22.01.2019   15:13   283

Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է։  Այսօր հրավիրված ասուլիսին նա հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել իր դեմ մահափորձի վերաբերյալ հաղորդումը:
«Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները: ՄԻԵԴ-ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետև մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Ամեն դեպքում, դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է, և, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետև իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, և այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ: Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է: Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, տրված է 3 ամիս բողոքարկելու համար, և մենք այժմ այդ փուլում ենք»,- ասել է Լապշինը՝ ընդգծելով, որ նմանատիպ գործընթաց է սկսվելու նաև ԱՄՆ-ում:



 Պիտակներ
         Ալեքսանդր Լապշին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon