Lamborghini-ն հայտարարել է մինչեւ 2030 թվականը ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա ստեղծելու ծրագրի մասին

Auto News 19.05.2021   19:15   80

Գերմանական Volkswagen ընկերությանը պատկանող Lamborghini-ն ներկայացրել է «Lamborghini-ի ապագա մոդելների եւ Սանտ Ագատա Բոլոնյեզեի մի հատվածի դեկարբոնացման ճանապարհային քարտեզ», որտեղ գտնվում է Իտալիայում գործարանի կենտրոնակայանը:

Ընկերությունը առաջիկա տասը տարիների ընթացքում կանցնի հիբրիդային մոդելիների արտադրության՝ մինչեւ 2020-ականների երկրորդ կեսին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենայի գործարկման:

«Lamborghini-ի էլեկտրաֆիկացման ծրագիրը աշխարհում արմատական փոփոխությունների համատեքստում նոր անհրաժեշտ ուղղություն է, եւ մենք ցանկանում ենք մեր նպաստը ունենալ այս գործում` շարունակելով կրճատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը որոշակի նախագծերի միջոցով», - հայտարարել է Automobili Lamborghini-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ստեֆան Վինկելմանը: 

Lamborghini-ի ճանապարհային քարտեզը կազմված է երեք փուլից, որոնք նախատեսում են սահուն անցում ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների մինչեւ 2024 թվականի վերջը:


 Պիտակներ
         lamborghini


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb