Լա լիգայում մտադիր են երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել

Սպորտ 04.06.2020   20:30   665

Հունիսի 11-ին վերսկսվելու է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։

Երեկ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Պրիմերայի նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 12-ից։ El Pais-ի փոխանցմամբ՝ Լա լիգայում մտադիր են երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել։

Սեպտեմբերի 12-ից մարզադաշտերում ստադիոնի նստատեղերի 30 տոկոսի չափով երկրպագուներ կարող են հետևել խաղի ընթացքին։

Մինչև նոյեմբեր Լա լիգան մտադիր է այդ թիվը հասցնել 50 տոկոսի։ Վերջնանպատակն այն է, որ 2021 թվականի հունվարին երկրպագուները մարզադաշտ վերադառնան ամբողջությամբ։



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb