Լևոն Զուրաբյան. «Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել»

Տեսանկյուն 11.07.2019   16:20   254
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սինգապուրում ուրախ լուր է ստացել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում հունիսի 12֊ին ցիկլոտրոնի գործարկման վերաբերյալ, որն, իր տեղեկությունների համաձայն, թույլ կտա հետազոտություններ անցկացնել ֆիզիկայի բնագավառում եւ նոր մակարդակի վրա բարձրացնել բժշկական դիագնոստիկան։

Որպես ֆիզիկոս եւ անցյալում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, չեմ կարող սրտացավ չլինել Ալիխանյանի հիմնած լեգենդար այս հիմնարկի ճակատագրի վերաբերյալ։ Շարունակելով պապհպանել իմ կապերը ինստիտուտի առաջատար գիտնականների հետ, բավականին լավատեղյակ եմ իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել։ Այդ ցիկլոտրոնը ո՛չ պիտանի է լուրջ հետազոտությունների, ո՛չ էլ ֆտորի իզոտոպների հիման վրա կոմերցիոն հիմնավորվածություն ունեցող դիագնոստիկայի համար։

Ամենազավեշտականն այն է, որ, ինչպես պարզվեց, այս ամենի քննարկման մեջ չեն ներգրավել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչի մասին նա բաց խոսեց կառավարության նիստում։ Տպավորված եմ վերջինիս պրոֆեսիոնալիզմով, ներառյալ այդ իզոտոպների կիսատրոհման ժամանակաշրջանի մասին իր առավել ճշգրիտ գիտելիքներով։

Ֆիզիկայի ինստիտուտի վիճակը ողբալի է։ Այն ղեկավարվում է այսօր մարդկանց կողմից, որոնք ոչ միայն շատ հեռու են գիտական հետազոտությունների ճիշտ ուղղություններ որոշելու առաքելությունից, այլ նաեւ չեն էլ ցանկանում լսել ինստիտուտի անվանի գիտնականներին, որոնք այսօր էլ շատ ակտիվ են գիտության մեջ եւ որոնց citation index֊ով (գիտնականի աշխատությունների համաշխարհային հղումների ցուցանիշ) կարող ենք հպարտանալ։ Այդ գիտնականներն, ըստ էության, մեկուսացված են ինստիտուտի կառավարման գործից, հոգաբարձուների խորհրդի կազմի ընտրություններ տարիներ շարունակ տեղի չի ունենում, ամեն բան որոշվում է նախկին սերժական նախարար, այժմ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի դիկտատով, որն այդ կարգավիճակը ստացել է նախկին ռեժիմի կողմից։

Ստեղծված իրավիճակի մասին բոլոր բողոք֊դիմումները հղվում են գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որը, լինելով միաժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ակնհայտ շահերի բախման մեջ է։ Ինստիտուտի փողերը մսխվում են անիմաստ ուղղություններով, մասնավորապես ցիկլոտրոնի նման անկենսունակ նախագծերի համար։

Կոչ եմ անում բնագավառի նախարար Արայիկ Հարությունյանին և կառավարության այլ պատասխանատու պաշտոնյաներին վերջապես լսել մեր ականավոր գիտնականների եւ քայլ անել Ֆիզիկայի ինստիտուտը կամայականությունների եւ չարաշահւմների դաշտից հանելու ուղղությամբ։

Լևոն Զուրաբյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon