Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,-հայտնում է Մուսինյանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր