Լևոն Պաչաջյանը մեկ տարով երկարաձգել է «Լինչեպինգի» հետ պայմանագիրը

Սպորտ 08.01.2019   19:26   294

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը մեկ տարով երկարաձգել է շվեդական «Լինչեպինգի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

35-ամյա ֆուտբոլիստը շվեդական ակումբում կխաղա մինչեւ 2019 թվականի ավարտը:

«Լինչեպինգը» հանդես է գալիս Շվեդիայի երրորդ դիվիզիոնի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Լևոն Պաչաջյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2004-2012-ը՝ 37 խաղում խփելով 2 գոլ: Նա 2013 թվականից է խաղում Շվեդիայում:



 Պիտակներ
         Լևոն Պաչաջյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon