Լևոն Մնացականյան․ «Նեղացած չեմ»

Քաղաքական 28.01.2019   12:49   284

Եռաբլուր պանթեոնում  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, Արցախի ՊԲ նախկին նախարար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ժամանակավրեպ համարեց պաշտպանության նախարարի պաշտոնից իրեն ազատելու պատճառների մասին խոսելը: Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր համար բավարար են բանակում տեղի ունեցող փոփոխությունները: 
«Նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի։ Նոր պաշտոնում ինձ շատ լավ եմ զգում և շարունակում եմ մնալ բանակի կողքին։ Շարունակում ենք այն բոլոր անելիքները, որոնք ժամանակին ձեռնարկել ենք»,-ընդգծել է Մնացականյանը։
Նա հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի, այդ թվում՝ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման և ՀՀ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունների հետ կապված:



 Պիտակներ
         Լևոն Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon