Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Լևոն Ջուլֆալակյանը պատասխանել է Միհրան Հարությունյանին

14.05.2019   17:10   92
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել են հավաքականների գլխավոր մարզիչները: Ասուլիսի բուն նպատակը, սակայն, այլ էր:

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում, մարզչիչների և մարզիկների շրջանում զայրույթ են առաջացրել Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին Միհրան Հարությունյանի արած հայտարարությունները:

Վերջին մի քանի հարցազրույցներում նա նշել էր, որ խառը մարտերի MMA ոճից որոշել է վերադառնալ ըմբշամարտ ու մասնակցել առաջիկա աշխարհի առաջնությանը, ապա նաև Օլիմպիական խաղերին:  Ի դեպ, Հարությունյանը չի մարզվում ըմբշամարտով արդեն երեք տարի:

Արդյո՞ք դա խոչընդոտ չէ, որպեսզի Լևոն Ջուլֆալակյանը չընդգրկի քեզ հավաքական հարցինՀարությունյանը հետևյալ պատասխանն էր տվել. «Լևոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունե՞մ հավաքականում, թե՞ ոչ։ Ես ինքս կնվաճեմ իմ տեղն ազգային հավաքականում»:

   «Հարությունյանն ասում է, թե կարող է գալ պարապել, եթե նրան վճարեն 3000 և ավելի դոլար: Այդ ժամանակ նոր կմտածի` մասնակցե՞լ հավաքների, թե՞ չէ: Հլը ոչ մի բան ինքը չի արել, բայց արդեն նախապայմաններ է դնում:  Ցանկացած մարզիկ պետք է ապացուցի իր իրական վիճակը, դրանից հետո, բնականաբար, գնահատականներ կլինեն, ինքն էլ կարող է իր պահանջները առաջ քաշել, բայց դեռ ոչ մի բան չարած դու նախապայմաններ ես առաջ քաշում, դա անընդունելի է: Քանի ես գլխավորում եմ ազգային հավաքականը, ոչ մեկը իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել, ոչ մեկը իրավունք չունի առանց հավաքների ու մրցումների մասնակցելու գա, ասի, թե ես եկել եմ, գնում եմ աշխարհի առաջնություն, ես ամենաուժեղն եմ, անփոխարինելի եմ: Նման մարզիկներ մեր հավաքականում երբեք չեն եղել և չեն էլ լինի»,- նշել է Լևոն Ջուլֆալակյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon