Լևոն Երանոսյանը խոստացավ խոսել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:
Դատարանն ուսումնասիրում է գործում առկա տեսանյութերի հետազոտումը: Նիստին տուժողները չեն ներկայացել:
Նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը Լևոն Երանոսյանը լրագրողների հարցերին, թե պատերազմի օրերին որտե՞ղ էր գտնվում ինքը, քանի որ հակասական լուրեր էին շրջանառվում, ասաց՝ կխոսի նիստի ավարտին:
Այս պահին կողմերը դիտում են սկավառակներում առկա տեսանյութերը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր