Լևոն Բունիաթյանը չնտրվեց ՀԿԾՀ անդամ

Քաղաքական 13.04.2021   15:44   47

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել են Ազգային ժողովի 132 պատգամավորներից 52-ը: Քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 13, «դեմ»՝ 36»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb