Լևոն Արոնյանը մտավ կսաեզրափակիչ փուլ. New In Chess Classic

Սպորտ 29.04.2021   09:13   41

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է վստահ հանդես գալ առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում:

Քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ մրցամարտում Արոնյանը երրորդ պարտիայում հաղթանակ տարավ ամերիկացի Վեսլի Սոյին նկատմամբ և առաջ անցավ հաշվի մեջ` 2:1: Այդպիսով, նա ժամանակից շուտ մտավ կիասեզարփակիչ փուլ, քանի որ մրցակիցն այլևս չէր կարող ռևանշի հասնել առաջին խաղում կրած պարտության դիմաց: Չորրորդ պարտիան չեղարկվեց:

Կիսաեզրափակիչում հայ շախմատիստը կհանդիպի Մագնուս Կառլսեն – Թեյմուր Ռաջաբով զուգի հաղթողի հետ: Նրանց առաջին մրցամարտն ավարտվել է ոչ-ոքի` 2:2, իակ այժմ 2:1 առջևում է աշխարհի չեմպիոնը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb