Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարում

Սպորտ 07.11.2019   12:33   259
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բուխարեստում նոյեմբերի 6-ին մեկնարկել է արագ շախմատի Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարի մեկնարկային տուրի պարտիայում սևերով հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Երկրորդ և երրորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի և վետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ:

Լևոն Արոնյանն այժմ 4 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 5 միավորով հոլանդացի Անիշ Գիրին է:

Նոյեմբերի 7-ին Արոնյանը կանցկացնի, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տուրերի պարտիաները՝ մրցելով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի, հնդիկ Վիշվանաթան Անանդի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը՝ 150 հազար ԱՄՆ դոլար է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արոնյան, շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon