Լևոն Արոնյանը ՖՒԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդն է

Սպորտ 01.02.2020   12:37   762

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման աղյուսակը փետրվարի 1-ի դրությամբ:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նա ունի 2773 միավոր:

Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2862): Երկրորդը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է (2842), երրորդը՝ չինացի Դին Լիժենը (2805):

Դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում տեղ են զբաղեցրել նաև Հայաստանի 2 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը մնացել է նույն, 44-րդ տեղում (2689), իսկ Հրանտ Մելքումյանը մեկ հորիզոնականով նահանջել է և այժմ 77-րդն է (2663):

Կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը: Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2399-ական միավոր և բաժանում են 63-64-րդ տեղերը:



 Պիտակներ
         Լևոն Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon