ԿԸՀ նախագահ․ «Հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից»

Հրատապ 11.02.2020   12:15   2184

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ նախագահի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին որոշումը, որով  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 ապրիլի 5-ին։

Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ սահմանված ժամանակացույցը խիստ է, կարճ ժամկետներ են դրված՝ գործառույթն  իրականացնելու համար։ Երեկվանից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները։

Ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ կայքում, յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ և եթե ունենա առարկություններ, կարող է դիմել լիազոր մարմնին՝ շտկումների համար։ Այս ընտրական գործընթացի ժամանակ ցուցակները հրապարակելու նպատակն է, որպեսզի քաղաքացիները ծանոթանան ընտրական ցուցակներին։

«Ընտրությունների համար նախատեսվելիք գումարի հաշվարկը ներկայացվելու է Կառավարությանը։  Գործառույթների առումով շատ տարբերություններ նախորդ տարիների համեմատ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Քանի որ նվազագույն աշխատավարձի աճ ունենք, հնարավոր է՝ հանձնաժողովների անդամների աշխատավարձի հետ կապված տարբերություններ լինեն»։



 Պիտակներ
         Տիգրան Մուկուչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon