ԿԸՀ-ն այսօր կընդունի կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները

Մամուլ 26.05.2021   09:41   113

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը՝ նախընտրական ցուցակները, պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ դիմումներ, բնակության վայրի տեղեկանքներ և տեղեկանք հայոց լեզվին տիրապետելու մասին։

Երեկ բոլոր կուսակցությունների շտաբներում վերջին աշխատանքներն էին տարվում՝ փաստաթղթերն ամբողջացնելու համար։

Վաղվանից սկսվում է գրանցման փուլը՝ երբ ԿԸՀ-ն ստուգում է ներկայացված փաստաթղթերը և գրանցում հայտատուին, եթե հայտը բավարարում է օրենքի պահանջներին։

Երեկ վերջին նախընտրական դաշինքներն էին ձևավորվում։ «Հիլթոն» հյուրանոցում ստորագրվեց «Միացյալ Հայաստան» դաշինքի հուշագիրը՝ կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb