Կյանքի 19 ոսկե կանոն

Մտորման համար 15.09.2020   21:30   1453

1. Փոխադարձության կանոն

Նախքան ուրիշների սխալների մասին խոսելը՝ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ: Մշտապես հիշեք՝ ցեխ շպրտողի ձեռքերը մաքուր լինել չեն կարող:

2. Ցավի կանոն

Վիրավորված մարդն ինքն է սկսում վիրավորել ուրիշներին:

3. Բարձրագույն ճանապարհի կանոն

Մարդիկ ավելի բարձր մակարդակի վրա  են հայտվում, երբ  ուրիշներին, անկախ իրենց նկատմամբ  ցուցաբերած վերաբերմունքից, լավ են վերաբերվում:

4. Բումերանգի կանոն

Օգնելով ուրիշներին՝ մենք օգնում ենք ինքներս մեզ:

5. Մուրճի կանոն

Զրուցակցի ճակատին «թառած» մոծակը սատկացնելու համար՝ երբեք մուրճ մի օգտագործեք:

6. Փոխանակման կանոն

Ուրիշներին իրենց տեղը ցույց տալուց առաջ, նախ մենք պետք է ինքներս մեզ նրանց տեղը դնենք:

7. Ուսուցման կանոն

Յուրաքանչյուր հանդիպած մարդուց  դուք կարող եք ինչ-որ նոր բան սովորել:

8. Խարիզմայի կանոն

Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր հետաքրքվում են իրենցով:

9. 10 միավորի կանոն

Մարդկանց  լավագույն  որակների հանդեպ  հավատը, սովորաբար, նրանց ստիպում է բացահայտել իրենց լավագույն որակները:

10. Իրավիճակի կանոն

Երբեք թույլ մի տվեք, որ իրադրությունը  հարաբերություններից  ավելին արժենա:

11. Բոբի կանոն

Եթե Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, ուրեմն գլխավոր խնդիրը հենց ինքն է՝ Բոբը:

12. Հասանելիության կանոն

Հարաբերությունների թեթևությունն օգնում է, որպեսզի մարդիկ ձեզ հետ շփվելիս  ավելի ազատ զգան իրենց:

13. Խրամատի կանոն

Եթե պատրաստվում ես ճակատամարտի, ապա քեզ համար այնպիսի խրամատ փորի, որպեսզի ընկերդ էլ այնտեղ տեղավորվի:

14. Գյուղատնտեսության կանոն

Բոլոր տիպի հարաբերությունները կարելի է և պետք է մշակվեն:

15. 101 %-ի կանոն

Կարևորը՝ գտնել այն 1 %-ը, որի իրագործմանն արժե  ուղղել ձեր ջանքերի 100 %-ը:

16. Համբերության կանոն

Ուրիշների հետ ճամփորդելն ավելի դանդաղ է, քան մենակ ճամփա ընկնելը: Եթե ուզում ես հեռու գնալ, գնա ընկերների հետ, եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ:

17. Մեդալի երկու կողմի կանոն

Ընկերների հանդեպ հավատարմությունն առավելապես ակնառու է դառնում ոչ թե  նրանց անհաջողության , այլ հաջողության ժամանակ դրսևորած Ձեր վերաբերմունքից:

18. Համակրանքի կանոն

Եթե մարդկանց  հնարավորություն տրվի աշխատել ում հետ ուզում են, ապա նրանք կնախընտրեն այն մարդկանց հետ, ում համակրում են, իսկ եթե դրա հնարավորությունը չունենան, միևնույն է, նրանք դա կստեղծեն:

19. Համագործակցության կանոն

Համատեղ իրականացված աշխատանքը՝ մեծացնում է հաղթանակի հասնելու հավանականությունը:



 Պիտակներ
         կյանքի կանոններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb