Կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ գործունեության հետ

Տեսանկյուն 19.08.2019   14:53   111
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ ու համերկրացիներ, կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ զորամիավորների վերջին շրջանի գործունեության հետ:
Իհա՛րկե, բոլորս էլ ուզում ենք լավ լուրեր լսել, բայց այն տեղեկությունները, որոնք վերջին շրջանում շրջանառվում են, կարող են լուրջ խանգարել ու վտանգել մեր սահմանային զորամիավորումների գործունեությանը:
Մենք՝ քաղաքացիական բնակչությունս, ընդամենը դիտորդներ ենք ու դրական կամ բացասական հուզականություն ենք դրսևորում ցանկացած լուրի հանդեպ: Եվ ուզում ենք, որ ինչ կատարվում է սահմանային դիրքային հատվածներում՝ տեղեկանանք: Բայց կարծում եմ, որ ընդամենը պետք է վստահել մեր զինվորականությանը, որն իր հայրենապահ գործը բարեխղճորեն կատարում է:
Մեր բանակն ամենօրյա աշխատանքով անում է ոչ միայն առավելագույնը, այլ շատ դեպքերում՝ անհնարինը: Հավատացեք: Կրկնում եմ՝ ամենօրյա աշխատանքով:
Պետք չի այստեղից-այնտեղից հայթայթված լուրեր, շատ դեպքերում՝ ձևափոխված, տարածել, եթե ՊՆ-ն այդ մասին չի խոսում, անգամ եթե ոգևորող լուրեր են: 
Բացատրեմ, թե ինչու: Օրինակ՝ դիրքեր առաջ տալու մասին, երբ մարդիկ գրում են, պետք է նկատի ունենան, որ դիրք առաջ տալը նախագծային, այնուհետև իրագործման՝ տևական լուրջ ու տքնաջան աշխատանք է: Դրան հետևում է էլի տքնաջան և վտանգներ պարունակող քողարկված ինժեներական աշխատանքներ:

Երբ դեռ այդ ամենը գործընթացի մեջ է, և մենք հրապարակայնացնում ու խոսում ենք այդ մասին՝ վտանգում ենք և՛ իրականացնողներին, և՛ այդ աշխատանքները: Առավել վտանգավոր է, երբ այդ մասին ստատուս են գրում բարձրաստիճան, բայց ոչ զինվորական պետական այրերը: Դրանով ուշադրություն ենք հրավիրում հակառակորդի ռազմական-քաղաքական ղեկավարությանը, որով էլ մեծանում է նրանց սևեռումը՝ քննարկվելիք տարածքների ուղղությամբ: Այդ ամենով վտանգում ենք ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ու այն իրականացնող մեր զինվորականներին: Լինենք զուսպ և առաջնորդվենք այն տեղեկություններով, որը ՊՆ-ն նպատակահարմար կգտնի հրապարակայնացնել»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         էյֆորիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon