Կստուգվի պետական մարմիններին ամրացված անշարժ գույքի վիճակը

Իրադարձային 08.09.2020   13:02   45

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է մոնիթորինգ իրականացնել պետական մարմիններին ամրացված կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ։

Այս առիթով առաջիկայում ստեղծվելու է անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի և որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։

Նախարարությունում հույս ունեն, որ այս մշտադիտարկման արդյունքում պարզ կդառնա անշարժ գույքի վիճակը, կբացահայտվեն տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումները:



 Պիտակներ
         անշարժ գույք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb