Կստեղծվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ

Իրադարձային 08.11.2019   21:05   215
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ:

Զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտարկվեն կոնցեսիոն պայմանագրի արդիականացման հնարավորությունները:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության լոկոմոտիվային դեպոյում և փոխադրումների կառավարման կենտրոնում, ծանոթացել դրանց տեխնոլոգիական հագեցվածությանը և գործունեությանը, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքէջը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հարավկովկասյան երկաթուղի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon