Կստեղծվի ֆուտբոլի կանանց մեծահասակների հավաքական

29.01.2019   20:27   459

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղությամբ: Այս Ֆեյսբուքի կիր էջում հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում։ Մասնավորապես, այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 ֆեստիվալներ՝ ամիսը մեկ անգամ Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկը կտրվի փետրվարի 16-ին Երևանում։
Հայաստանի կանանց Ա և Բ խմբերվում մասնակիցների թիվը կավելանա 2019 սեպտեմպերից։ Այժմ երկու խմբերում խաղում են 6-ական թիմ։ Առաջին խմբում կլինեն առնվազն 8, իսկ երկրորդ խմբում՝ 10 թիմեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանաց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբեր ամսին նախատեսվում է տալ կանանց ֆուտզալի Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2020–ի որակավորման փուլին: Ի դեպ՝ ստեղծվելու է նաև կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաև Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ»- գրել է Եգանյանը:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon